Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ստամբուլի բիենալեում հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը

Ստամբուլի բիենալեում հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը
06.09.2015 | 20:48

Ստամբուլի 14-րդ բիենալեի ժամանակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են եղել: Masis Post-ը գրում է, որ բիենալեի բացման ժամանակ համակարգող Կարոլին Խրիստով- Բակարգիևը նշել է, որ վաղուց ժամանակն է խոսել 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Բիենալեին Dilijan Art նախաձեռնության աջակցությամբ մասնակցում էին 13 արտիստ, ովքեր կամ հայ էին, կամ ունեին հայկական արմատներ, կամ աշխատանքներ, որոնք առնչվում են հայկական պատմությանը: Նրանցից էր մոդեռն նկարիչ Պոլ Կիրակոսյանը, ում աշխատանքներից 14-ը ներկայացված էին բիենալեում: Մասնակիցների շարքում էր Լիբանանում ծնված Հայկ Այվազյանը, որ ներկայացնում էր հայկական ֆոլկլորային երաժշտությունը ուդի ստամբուլահայ վարպետ Հրանտ Կենկուլյանի հետ: Իրաքցի հրեա արտիստ Միքայել Ռակովիցը ներկայացրել էր Ստամբուլում հայերի ճարտարապետական կոթողների նախշերը: «Դրանք ցույց են տալիս հայկական ձեռքերի և մատների հետքերը, որոնք լուռ վկան են, թե ինչ տեղի ունեցավ քաղաքում հայերի հետ 1915 թվականին, երբ հայերը ոչնչացվեցին և տեղահանվեցին»,- նշել է Ռակովիցը:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ